«Շքեղ լեդի». Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից

19:39   24 նոյեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ կաշվե տաբատ, բլուզ, բարձրակրունկներ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Շքեղ լեդի»։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan (@lilumusic_official)

Ավելի վաղ արված գրառմամբ  Լիլուն նշել էր, որ մեր կյանքն այլեւս առաջվանը չէ․ «Մեկ է, մեկ է, էլ սրտանց ուրախանալ չկա… բայց դե ապրում ենք՝ պետք է ապրենք։ Պետք է ստեղծենք, արարենք, պետք է իրար լավն անենք եւ լավը կամենանաք, պետք է իրարով ուրախանանք, պետք է շատ օգնենք իրար։ Պետք է․․․»։



© NEWS.am STYLE