«Գեղեցկուհի». Աստղիկ Սաֆարյանի աշնանային կերպարը

20:41   24 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային լուքը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, թեւնոց։ Մեկնաբանություններում Աստղիկը հաճելի երեկո է մաղթել հետեւորդներին, որոնք նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները՝ վզնոց, ականջօղեր։



© NEWS.am STYLE