Հայտնի է դարձել, որ Պավել Վոլյան կոնֆլիկտներ է ունեցել Comedy Club-ի հյուրերի հետ

22:12   24 նոյեմբերի, 2021

Comedy Club Production պրոդյուսերական ընկերության նախկին գլխավոր տնօրեն Անատոլի Բուրնոսովը YouTube-յան բլոգեր Անդրեյ Պրեդելինին տված հարցազրույցում պատմել է Comedy Club-ի հյուրերի հետ հումորիստ Պավել Վոլյայի կոնֆլիկտների մասին:

Շոուի սկզբնական փուլում ոչ բոլոր հյուրերն էին հումորով ընդունում նրա կատակները, եւ գործը գրեթե հասնում էր կռվի, բայց թիկնապահները ժամանակին նրանց զգուշացնում էին։ Ի դեպ, նրա խոսքով՝ հանդիսատեսից ոչ ոք Վոլյային չի «վնասել», թեեւ փորձեր եղել են։

«Այդ մարդը Պավելին սպասում էր կուլիսներում եւ հյուրերի կողմից կային շատ տարբեր տրամադրվածություններ ու պահանջներ։ Մի քանի անգամ բանը հասել է մինչեւ ծեծկռտուքի», - ասել է պրոդյուսերը, որը Վոլյային համարել է ռուսական հումորի հեղափոխական։

Շուտով հանդիսատեսը փոխեց իր վերաբերմունքը Պավելի ստենդափների նկատմամբ եւ սիրով սկսեց լսել իր հասցեին հնչեցրած սուր հումորը։



© NEWS.am STYLE