Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին, որը երկվորյակի է սպասում, ցույց է տվել ֆուտբոլիստի շքեղ նվերը

15:11   24 նոյեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, որը երկվորյակի է սպասում, ցույց է տվել մարզիկի շքեղ նվերը։

Մոդելն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է «Bentley» մեքենայի ղեկին եւ էկո-մուշտակ եւ մոխրագույն սպորտային կոստյում է կրում։ Ռոդրիգեսի ձեռքին կոկորդիլոսի կաշվից պատրաստված Birkin պայուսակն  է։

View this post on Instagram

A post shared by Georgina Rodríguez (@georginagio)

Peopletalk-ը ենթադրում է, որ Ջորջինան շքեղ մեքենան նվեր է ստացել Ռոնալդուից։

Ի դեպ, Ռոնալդուն արդեդն չորս երեխա ունի․ Կրիշտիանու կրտսերը, որը ծնվել է 2010թ․-ին, երկվորյակներ Եվան եւ Մատեոն, որոնք լույս աշխարհ են եկել 2017թ․-ին փոխնակ մորից եւ Ալանա Մարտինան, որին 2017թ․-ին լույս աշխարհ է բերել Ջորջինան։



© NEWS.am STYLE