Թմրանյութեր վաճառելու վերաբերյալ Բաստրիկինի մեղադրանքներից հետո Մորգենշտերնը լքել է Ռուսաստանը

19:14   24 նոյեմբերի, 2021

Ռեփեր Մորգենշտերնը լքել է Ռուսաստանը, հայտնում է Telegram-յան «Опер слил» ալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը ռեփերին փաստացի մեղադրել էր «առցանց թմրամիջոցներ վաճառելու համար»։ Ռեփերի փաստաբանը լրագրողների հետ զրույցում չի կարողացել ոչ հաստատել, ոչ հերքել այդ տեղեկատվությունը։

Բաստրիկինի ելույթի հատվածը, որում վերջինս հայատարել է, որ Մորգենշտերը համացանցում թմրանյութեր է վաճառում, մինչ իրավապահ մարմինների աշխատակիցները «վերացական դատում են, թե ինչ է բարձրագույն արժեքը», հրապարակել է Ura.ru պորտալը։



© NEWS.am STYLE