Ջասթին Թիմբերլեյքը մտադիր է ներողություն խնդրել Բրիթնի Սփիրսից

23:14   24 նոյեմբերի, 2021

Դերասան եւ Բրիթնի Սփիրսի նախկին սիրելի՝ Ջասթին Թիմբերլեյքը, ցանկանում է անձամբ հանդիպել երգչուհու հետ, որպեսզի նրանից ներողություն խնդրի բաժանման համար, որը տեղի է ունեցել գրեթե 20 տարի առաջ:

Այն բանից հետո, երբ Բրիթնի Սփիրսն ազատվեց իր հոր 13-ամյա խնամակալությունից, Ջասթին Թիմբերլեյքը ցանկություն է հայտնել անձամբ աջակցել երգչուհուն եւ բացատրություն տալ նրան իր արարքների վերաբերյալ: «Ջասթինն ուրախ է, որ Բրիթնին այժմ ապրում է այն կյանքով, որով նա ուզում էր։ Նա կցանկանար անձամբ խոսել երգչուհու հետ, եթե Բրիթնին նույնպես դա ցանկանա», - ասել է HollywoodLife պարբերականի աղբյուրը։

Հիշեցնենք, որ զույգը սկանդալով բաժանվել էր 2002թ․-ին։ Այդ ժամանակ երգիչը ոչ միայն թողարկել է Cry Me A River երգի տեսահոլովակը, որում վրեժ է լուծում Բրիթնի Սփիրսին նման մի աղջկանից, այլեւ չէր ամաչում լրագրողների հետ քննարկել սիրավեպի մանրամասները, այդ թվում՝ ինտիմը: Երգչուհու բազմաթիվ երկրպագուներ մինչ օրս կարծում են, որ Ջասթինը մեկն էր այն մարդկանցից, ովքեր Բրիթնիին հասցրել էին նյարդային պոռթկման, որն ազդել էր նրա խնամակալության որոշման վրա:



© NEWS.am STYLE