«Նորաձեւությունն առկա է երկնքում, փողոցում, գաղափարներում, կենսակերպում…»․ Նաիրա Մովսիսյան

22:42   24 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ գույնի հանդերձանք․ համարձակ բացվածքով բաճկոն, տաբատ, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է։

«Նորաձեւությունը դա այն չէ, ինչ գործ ունի միայն հագուստի հետ: Նորաձեւությունն առկա է երկնքում, փողոցում, գաղափարներում, կենսակերպում, այն ամենում, ինչ տեղի է ունենում… Կոշիկները վերափոխում են մարմնի կեցվածքն ու արտահայտումը: Նրանք բարձրացնում են ձեզ վեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Դիամահարդարման ամեն կետը պետք է համապատասխանի տվյալ օրվա քո ներաշխարհին», - հրապարակմանը կից գրել է Նաիրան։

«Ես նախընտրում եմ ցնցել, այլ ոչ թե անըդհատ կրկնվել եւ ձանձրացնել մարդկանց: Երբ դու քեզ հագուստի մեջ լավ ես զգում, ամեն ինչ հնարավոր է թվում. լավ հագուստը երջանկության բանալին է, իսկ իմ անկրկնելիները, թույլ չեն տալիս, որ ես ինձ վատ զգամ», - ավելի վաղ գրել էր դերասանուհին։ 

 

Լուսանկարները՝ f.t.l_photography



© NEWS.am STYLE