«Total black». Աննա Գրիգորյանը՝ գրավիչ կերպարում

11:39   25 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ վերնաշապիկ, լայնեզր տաբատ։ Աննան հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան բաց գույնի բլուզ էր կրում։ Դերասանուհին արձակել էր գանգուր մազերն եւ բնական շպարին էր նախապատվություն տվել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Չքնաղ»։

 



© NEWS.am STYLE