Անլեգալ ալկոհոլի վաճառքի պատճառով փակել են Մորգենշտերնի «Kaif» ռեստորանը

10:11   25 նոյեմբերի, 2021

Մոսկվայում փակել են «Kaif» ռեստորանը, որի սեփականատերը ռուս ռեփեր Ալիշեր Մորգենտշերնն է, հայտնում է Riafan.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Մեծ Դմիտրովկա փողոցում գտնվող հաստատությունը ստուգելու ընթացքում պազրվել է, որ դրանում անլեգալ ալկոհոլի վաճառք է իրականացվել։ Ռեստորանն այդ գործունեության համար լիցենզիա չունի։ Աղբյուրը հայտնել է, որ ռեստորանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մորգենշտերնը թմրանյութեր վաճառելու վերաբերյալ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի մեղադրանքներից հետո լքել է Ռուսաստանը։



© NEWS.am STYLE