«Այսօրվա տրամադրությունը». Ռոզի Ավետիսովայի աշնանային կերպարը

13:45   25 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Ռոզի Ավետիսովան փայլուն բլուզ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձել խոշոր ականջօղերը։ «Այսօրվա տրամադրությունը»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու դրական խոսքեր էին գրել նրան․ «Խորհրդավոր, գեղեցիկ»։

 



© NEWS.am STYLE