The Weeknd-ի հիթը դարձել է բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ երգը՝ «Billboard»-ի վարկածով

14:26   25 նոյեմբերի, 2021

«Billboard» ամսագիրը հրապարակել է բոլոր ժամակաների լավագույն երգերի ցանկը։ Հիթ-շքերթում առաջին տեղը զբաղեցրել է կանադացի երգիչ The Weeknd-ի (Էյբել Թեսֆայե) «Blinding Lights» երգը։

Կանադացի երգչի հաջողությունն ապահովել է նրա լսարանը․ 2020թ․-ի մարտից կոմպոզիցաին չորս շաբաթ գտնվել է «Billboard»-ի վաճառքների ամենշաբաթյա ցանկի առաջին տեղում, 43 շաբաթ՝ առաջին հնգյակում, 57 շաբաթ՝ թոփ 10-ում, 86 շաբաթ՝ թոփ 40-ում եւ 90 շաբաթ՝ Hot 100-ում։  

Կոմպոզիցիան, որը առաջադրված չի եղել «Գրեմմիի», առաջ է անցել Չաբի Չեկերի «The Twist» հիթից (1960), որը չարթում 90 շաբաթ է մնացել։

«Billboard Hot 100 Song of All Time» չարթը հետեւյալ տեսքն ունի՝  The Weeknd-ի «Blinding Lights»-ը, Չաբի Չեկերի «The Twist»-ը, Santana-ի եւ Ռոբ Թոմասի «Smooth»-ը, Բոբի Դարինայի «Mack the Knife»-ը, Մարկ Ռոնսոնի եւ Բրունո Մարսի «Uptown Funk!»-ը, Լիեն Ռայմսի «How Do I Live»-ը, LMFAO-ի, Lauren Bennett-ի եւ GoonRock-ի «Party Rock Anthem»-ը, The Black Eyed Peas-ի «I Gotta Feeling»-ը, Los Del Rio-ի Macarena-ն (Bayside Boys Mix), Էդ Շիրանի «Shape of You»-ն»։



© NEWS.am STYLE