COVID-19-ի մասին «սուտ տեղեկատվություն» հրապարակելու համար Ինստագրամը սահմանափակել է բաժանորդագրությունը Մարիա Շուկշինայի էջին

16:11   25 նոյեմբերի, 2021

Ինստագրամը դերասանուհի Մարիա Շուկշինայի հաշիվը համարել է որպես սուտ տեղեկատվություն տարածող, հայտնում է StarHit-ը։

«Այս հաշիվը բազմաթիվ անգամներ սխալ տեղեկատվութուն է հրապարակվել, որը ստուգվել է փաստերը ստուգող անկախ փորձագետների կողմից կամ խախտել է ընկերակցության նորմերը»,- այս հաղորդագրությունն է երեւում, երբ օգտատերերը փորձում են բաժանորդագրվել դերասանուհու էջին։

Սկանդալի պատճառ է դարձել այն, որ դերասանուհին հանդես է գալիս ընդդեմ կորոնավիրուսի պատվաստումների։ Մի քանի ժամ առաջ դերասանուհին կտրուկ պատասխանել է կարմիր զոնա գնալու բժիշկների առաջարկներին։

«Պատասխան առաջատար հիվանդանոցների 11 գլխավոր բժիշկների բաց նամակին, որում դիմում էին ինձ։ Հարգելի բժիշկներ, ես իմ կողմից ձեզ կանաչ գոտի եմ հրավիրում, ուր առողջ կենսակերպ է, առողջ մտածողություն, հոգեվիճակ, բացակայում են վախն ու խուճապը։ Սեզոնային ռեսպիրատոր հիվանդությունների տարրական պրոֆիլակտիկան դատարակ բան չէ, այն շատ կարեւոր նշանակություն ունի։ Ես հասկանում եմ, դրան արդեն դժվար է հավատալ, բայց հենց այնդպես ենք բոլորս ապրել մինչեւ 2020թ․-ը։ Եվ կարմիր գոտու մասին խոսք չկար»,- ասված է տեսքտում, որը ստորագրել են Մարիան եւ այլ ակտիվիստներ։



© NEWS.am STYLE