«Մեր քաղաքի արեւը, աշունը եւ սերը, երեւանյան սերը». Դիանա Գրիգորյան (ֆոտո)

16:44   25 նոյեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Դիանան կաշվե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի վերարկուի հետ։ Նա արձակել է մազերն ու արտահայիչ շպարով է։ «Մեր քաղաքի արեւը, աշունը եւ սերը, երեւանյան սերը...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սեւ վերնաշապիկ էր կրում։ Սցենարիստը հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ «Սուր աչքերը ոչինչ են, երբ հոգիդ է լուռ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE