Ձվի դիետա

19:12   4 դեկտեմբերի, 2021

Պարզվում է՝ նիհարել կարելի է սովորական ձվի օգնությամբ: Համացանցի հնարավորությունները մեզ թույլ տվեցին պարզել, թե ինչ է այդ:

Որո՞նք են ձվի դիետայի առավելությունները: Նախ՝ ձուն արագ հագեցնում է, այս դիետայի ընթացքում քաղց չեք զգում:

Երկրորդ՝ սննդատեսակը կալորիայով հարուստ չէ: Մեկ ձուն 80-100 կալորիա է պարունակում: Երրորդ՝ ձվի 98%-ը օրգանիզմը մարսում է: Բացի այդ, ձուն շատ օգտակար է: Այն սննդակարգի մեջ ներառելը թույլ է տալիս օրգանիզմը հագեցնել ֆոսֆորով, երկաթով, կալցիումով, կալիումով, ցինկով եւ օգտակար այլ միկրոտարրերով, A, К, D, Е վիտամիններով եւ В վիտամինային խմբով: Ձվի բաղադրության մեջ նաեւ նիացին կա, որն ապահովում է ուղեղի սնուցումը:

Երկշաբաթյա ձվի դիետա

Ձվի դիետայի այս տարբերակի համաձայն, պետք է սնվել օրական 3 անգամ` նախաճաշ, երկրորդ նախաճաշ եւ ճաշ: Վերջին սնունդը պետք է ընդունել ժամը 18:00-ից ոչ ուշ: Ձվի դիետայի արդյունավետությունը կախված է դիետայի կանոնները խիստ պահպանելուց: Սննդատեսակները փոխել չի կարելի, առաջարկվող սննդատեսակներին զուգահեռ այլ ուտելիքով սնվել՝ նույնպես:

Առաջին նախաճաշը երկու շաբաթվա համար նույնն է. 2 լավ եփած ձու, սեւ սուրճ, թուրինջ:

1 օր

Երկրորդ նախաճաշ. լոլիկ, 2 ձու, բույսերով թեյ:

Ճաշ. թուրինջ, երկու լավ եփած ձու, բույսերով թեյ եւ առանց յուղի աղցան «Վինեգրետ»:

2 օր

Երկրորդ նախաճաշ. երկու լավ եփած ձու, թուրինջ:

Ճաշ. լոլիկ, ուտեստ ոչ յուղոտ մսով, աղցան, նեխուր, վարունգ:

3 օր

Երկրորդ նախաճաշ. երկու լավ եփած ձու, թեյ, սպանախ:

Ճաշ. երկու լավ եփած ձու, կաղամբ, կաթնաշոռ, բույսերով թեյ, ճակնդեղ: 

4 օր

Երկրորդ նախաճաշ. սպանախ, երկու լավ եփած ձու, սուրճ:

Ճաշ. ձուկ, սուրճ, աղցան «Վինեգրետ»:

5 օր

Երկրորդ նախաճաշ. սպանախ, երկու լավ եփած ձու, սուրճ:

Ճաշ. աղցան «Վինեգրետ», ձուկ, սուրճ, կաղամբ:

6 օր

Երկրորդ նախաճաշ. ցանկացած մրգերից աղցան:

Ճաշ. նեխուր, բիֆշտեքս, լոլիկ, աղցան, սուրճ, վարունգ:

7 օր

Երկրորդ նախաճաշ. սառը հավ, թուրինջ, լոլիկ:

Ճաշ. լոլիկ, հավ, գազար, սուրճ, կաղամբ:

Առաջին շաբաթվա այս սննդակարգը պարտադիր պետք է կրկնել:

Ձվի եւ նարնջի դիետա

5-օրյա դիետայի այս տարբերակը բավական պարզ է: Նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին անհրաժեշտ է ուտել 2 ձու եւ 3 նարինջ: Եթե խստորեն հետեւեք այս ցուցումներին, կարող եք 3կգ նիհարել: Ի դեպ, հարկավոր է սկսել նարինջ ուտել, քանի որ այս միրգը ստամոքսը փոքրացնելու հատկություն ունի: Հետո ձուն ենք ուտում՝ ստամոքսը մանրաթելերով հագեցնելու համար: Կարելի է նաեւ կանաչ թեյ խմել:

Ձվի դիետա. օգտակար խորհուրդներ եւ կարծիքներ

1. Ձուն արագ եւ ամբողջությամբ մարսվում է, եթե այն թույլ եփած է լինում:

2. Անհրաժեշտ է օրական 1.5-ից 2 լիտր ջուր խմել, ջուրը կարելի է փոխարինել կանաչ թեյով: Բազմազանության համար կարող եք երբեմն սուրճ կամ առանց շաքարավազի սեւ թեյ խմել:

3. Փորկապություն առաջանալու դեպքում սննդակարգում անհրաժեշտ է թարմ բանջարեղեն ավելացնել:

4. Ծայրահեղ դեպքում, եթե ձուն ձանձրացնում է, այն կարելի է անյուղ կաթնաշոռով փոխարինել:

5. Կարելի է ուտել ցանկացած տեսակի անյուղ միս՝ բացառությամբ ոչխարի մսի:

7. Անհրաժեշտ է ձվի դիետան ճիշտ դադարեցնել: Մասնավորապես, սահմանափակել ռաֆինացված շաքար պարունակող սնունդը: Նաեւ պետք չէ ձվից միանգամից հրաժարվել:

8. Ձվի դիետա չի կարելի կիրառել նրանց, ովքեր այդ սննդամթերքից ալերգիա կամ խրոնիկ հիվանդություն ունեն: Մասնավորապես՝ սրտային, երիկամային, անոթային հիվանդություն:



© NEWS.am STYLE