Կլատչ՝ կյանքի բոլոր դեպքերի համար

19:27   23 հոկտեմբերի, 2013

Կլատչը կամ ձեռնապայուսակը երբեք այսքան տարածված չէ եղել, որքան այսօր: Եվ եթե այս աքսեսուարը ժամանակին միայն երեկույթների եւ բարձրաշխարհիկ ընդունելությունների համար էր` որպես շքեղ արտաքինի լրացում, ապա այսօր այն դարձել է աղջիկների անբաժանելի ուղեկիցն է: Հիմա այն պարզապես անհրաժեշտություն է ուրբաթօրյա երեկույթների ժամանակ: Դրա մեջ կարելի է տեղավորել հեռախոս, շրթներկ, ակումբի VIP անցաթուղթը եւ էլի մի քանի իր կանացի մեծ պայուսակից, որտեղ երբեմն տեղավորվում է աշխարհի կեսը:

Կլատչն անփոխարինելի է նաեւ առօրյայում, լինի հարցազրույց դիզայների կամ ամսագրի խմբագրի հետ, այցելություն թանգարան, կինոթատրոն, ընդունելություն նախագահի նստավայրում ու շատ այլ վայրեր, որտեղ սովորական պայուսակի մասին ուզում ես մոռանալ, բայց եւ անհրաժեշտ է քեզ հետ մի քանի իր վերցնել: Ի դեպ, եթե օրվա մեջ պետք է մի քանի տեղ այցելեք, ապա պայուսակ-ընկերուհու հետ միասին կարող եք նաեւ կլատչ վերցնել: Այն ձեզ կօգնի գործարար կնոջից վերածվել սեթեւեթող նորաձեւ աղջկա:

Արդեն երկրորդ սեզոնն է՝ գրեթե բոլոր դիզայներներն իրենց պարտքն են համարում մի քանի տեսակի կլատչ ստեղծել: Ընտրության լայն հնարավորություն կա՝ չափի, գործվածքի, ձեւի եւ, իհարկե, գունային: Այս նշանակում է, որ հիմա արդեն աքսեսուարների դարակում պետք է լինի ոչ թե մեկ հատ թանրարժեք կլատչ McQueen-ից, այլ միանգամից մի քանիսը: Կլատչ, որը կհամապատասխանի ջինսե կերպարին, գործնական հանդիպման համար նախատեսված զգեստին, ժամադրության գնալիս եւ այլն:

Այդ պատճառով էլ ընտրեցինք կյանքի բոլոր դեպքերի համար նախատեսված կլատչերի այս ցանկը: Պահպանում ենք, հիշում եւ ձեռք բերում:

Բուրլեսկ


1. Alexander McQueen

2. Bottega Veneta

3. Saint Laurent

4. Dolce & Gabbana

5. Anya Hindmarch

6. Jimmy Choo

Ճիշտ նրբագեղություն


1. THE ROW

2. Nancy Gonzalez

3. Saint Laurent

4. Charlotte Olympia

5. Valentino

6. Charlotte Olympia

Քաղաքային բոհեմական էսթետիկա


1. Matthew Williamson

2. Shourouk

3. Anya Hindmarch

4. Dolce & Gabbana

5. Victoria Beckham

6. Lanvin

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE