«Նուրբ աղջիկ». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

17:41   25 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերնազգեստ է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Մարինկան արձակել է մազերն ու վառ շպարով է։ Դերասանուհին պատկերված է՝ ծաղկեփունջը ձեռքին։ Մեկնաբանություններում Մարինկան լավ օր է մաղթել հետեւորդներին։ «Նուրբ աղջիկ»,- դերասանուհուն հաճոյախոսություններ են գրել հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր բաց գույնի տաբատի հետ։ Մարինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել Մարինկային․ «Տարբերվող»։



© NEWS.am STYLE