Հոլանդական դիետա կանացի գրավչության համար

19:24   5 դեկտեմբերի, 2021

Շատ հաճախ մենք լսում ենք խոլեստերինի վնասակարության մասին: Մի կողմից այդպես է, բայց խոլեստերինը նաեւ օրգանիզմում սեռական հորմոնների վերարտադրման հիմքն է: Խոլեստերինի փոքր քանակությունը կարող է հանգեցնել սեքսուալ ախորժակի կորստի: Այդ պատճառով պետք է ընտրել սառը զտմամբ բուսական յուղ եւ օգտագործել բուսական ճարպով հարուստ մթերքներ (ընկույզ, սերմեր):

«Քաղցր կյանքի» առաջին գրավականը մեղրն է: Այն բոր է պարունակում, որն արյան մեջ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակն ու օգնում է իրացնել էստրոգենը: Մեղրը մեծացնում է սեռական ցանկությունն ու օգնում է հասնել ավելի վառ օրգազմի, ի դեպ, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Այդ պատճառով, մինչեւ սեռական հարաբերությունը զուգընկերներին խորհուրդ է տրվում մեկ գդալ մեղր ուտել: Իսկ նիհարելու համար մեղրը շաքարի հիանալի փոխարինող է:

Լավ նախաճաշ են հերկուլեսն ու մյուսլին: Վարսակի փաթիլները ոչ միայն օրգանիզմին էներգիա են հաղորդում, այլեւ բարձրացնում են լիբիդոն: Վարսակի շիլաներն ու մյուսլին, շաբաթական 3-4 անգամ օգտագործելու դեպքում, ազատում են ավելորդ կիլոգրամներից, աշխուժություն են հաղորդում եւ արյան մեջ ավելացնում են արյան տեստոստերոնի մակարդակը:

Մեր օրերում ծովամթերքը հատուկ տեղ է զբաղեցնում: Դրանք հեշտությամբ են յուրացվում օրգանիզմում, ինչպես նաեւ արագացնում են նյութափոխանակության գործընթացները: Տղամարդկային կարողականությունը լավ են բարձրացնում խխունջները, քանի որ մեծ քանակությամբ հանքային նյութեր են պարունակում, հատկապես՝ երկաթ եւ ցինկ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար սլացիկ կազմվածքի եւ ակտիվ սեռական կյանքի համար շատ կարեւոր է յոդը, որով հարուստ են ջրիմուռները: Այդ պատճառով, սիրելի կանայք, մի մոռացեք դրանք ներառել ձեր սննդակարգում:



© NEWS.am STYLE