«Եկավ, հասավ ինձ». Բեն Ավետիսյանի ու կնոջ ջերմ լուսանկարը Կալիֆոռնիայից

18:13   25 նոյեմբերի, 2021

Դերասան Բեն Ավետիսյանն ընտանեկան ջերմ հրապարակում է արել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Բեն Ավետիսյանը պատկերված է կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։ Զույգը գրկախառնված է։ «Եկավ, հասավ ինձ»,- մեկնաբանություններում գրել է Բեն Ավետիսյանը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում ամուսնական զույգը ջերմ գրկախառնված էր։ Հրապարակմանը կից Դիանա գրել էր․ «Կարոտել եմ քեզ»։ Մեկնաբանություններում Բենն ի պատասխան կնոջ գրառմանը գրել էր, որ նա նույնպես կարոտում է։



© NEWS.am STYLE