«Պետք է փորձել րոպեն վայելել, մանավանդ, մեր անկայուն ու անկանխատեսելի կյանքում պետք է հենց այդ պահը վայելել». Արեւիկ Ուդումյան

15:42   25 նոյեմբերի, 2021

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

«Օրեր առաջ Նունեի ծնունդն էր․․․

Նշում էինք զուտ հարազատներով։ Փոքրիկ, բայց ինձ համար շատ սպասված արարողություն։ Վերջին լարված տարվա մեջ հենց այդ օրն ուզում էի մի քիչ ցրվել եւ տոնել բալիկիս հրաշք ներկայությունը մեր կյանքում։

Բայց Նունեն իրեն մի քիչ վնասեց հենց երեկոյի սկզբում (այդ պահին, իհարկե, ինձ «մի քիչ» չէր թվում)։ Եվ ամեն ինչ մթնեց․ լաց, անհանգստություն, ես ինձ փորձում էի չկորցնել․․․Քիչ անց պարզ էր, որ ամեն ինչ, փառք Աստծո, նորմալ է, բայց ես բնականաբար չկարողացա վերականգնել տոնական տրամադրությունս։

Շատ ափսոս, անշուշտ։ Բայց հաջորդ օրերին փորձում էի հասկանալ, թե ինչ կարելի է սովորել այս դեպքից ու հասկացա, որ պարզապես պետք է փորձել րոպեն վայելել, մանավանդ, մեր անկայուն ու անկանխատեսելի կյանքում պետք է հենց այդ պահը վայելել։

View this post on Instagram

A post shared by Arevik Udumyan (@arevikudumyan)

Սովորական օր, միգուցե, եւ փաստորեն ես ավելի երջանիկ եմ տանն իմ բալիկների հետ, քան գեղեցիկ եւ սպասված միջոցառմանը։

Այդ նույն օրը Նունեի վնասվածքից րոպեներ առաջ ինչքան ավելի երջանիկ էի ես, բայց չէի էլ գիտակցում․․․ լարված էի կազմակերպչական թեմաներով։

Կյանքը րոպե է, պահ։ Առաջ թվում էր՝ ամեն ինչ հավերժ է, հիմա հասկանում ենք, որ ամեն ինչ վազում է, կորում։ Մնում է գիտակցաբար գրկել ու փայփայել ջերմ պահերը, միգուցե, դրանք թափթփված տանն են, երբ ամեն ինչ խառն է, ոչ գեղեցիկ ու մտածված, բայց շատ իրական ու ջերմ»,- գրել է նա։



© NEWS.am STYLE