«Իմացա ճշմարտությունը». Քսենիա Բորոդինան առաջին անգամ նշել է Օմարովից բաժանվելու պատճառը

17:12   25 նոյեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան վերջերս բաժանվել է ամուսնուց՝ Կուրբան Օմարովից։ Նրանց ամուսնությունը տեւել է մոտ վեց տարի։ Աստղը բազմաթիվ անգամներ նշել է, որ իր ու դստեր՝ Թեոնայի հոր բաժանման համար ծանրակշիռ պատճառներ կային։ Հետեւորդների հարցերին պատասխանելիս հեռուստաաստղն ակնարկել է, որ խոսքը դավաճանությունների մասին է։ Բորոդինան բազմաթիվ անգամներ ասել է, որ չի համակերպվելու ամուսնու այդ վարքագծի հետ։

«Ինձ հանգիստ թողեք այդ «ամուսնության» հետ։ Ես ամուսնության ընթացքում չեմ դավաճանել, չեմ ստել։ Իսկ թե ինչպես եմ հիմա ապրելու, իմ գործն է։ Կարեւորը խիղճս մաքուր լինի։ Եվ թախանձագին խնդրանք․ ինձ այդ ամուսնության հետ հանգիստ թողեք։ Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ մոռացված է։ Ավելի լավ ելք չէր էլ կարող լինել։ Հոգուս խորքում նույնիսկ շնորհակալ եմ, որ իմանալով ճշմարտությունը՝ վերջապես ազատություն ստացա եւ այլ կյանք տեսա»,- գրել է Քսենիա Բորոդինան։

Ксения Бородина заговорила об изменах бывшего мужа. Фото: instagram.com/borodylia/

Dni.ru-ն հիշեցնում է, որ շատերն էին կասկածում, որ Կուրբան Օմարովը դավաճանել է կնոջը։ Բաժանությունից գրեթե անմիջապես հետո գործարարին սկսել են նկատել մոդելային արտաքին ունեցող աղջիկների ուղեկցությամբ։

 



© NEWS.am STYLE