«Էլեգանտ». ինչ զգեստ է ընտրում Աննա Դովլաթյանը երեկոյան կերպարի համար

21:45   25 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որն անռանձնանում է բացվածքով ոտքի հատվածում։ Աննան զգեստը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել է մազերն ու բնական շպարով է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Էլեգանտ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի գլխարկի հետ։ Աննայի ալիքավոր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին նորաձեւ վզնոցն ու ականջօղերը։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր եւ հաճոյախոսություններ էին հղել․ «Կատարելություն»։



© NEWS.am STYLE