Ջարեդ Լետոն խոստովանել է, որ թմրանյութեր է վաճառել

19:11   25 նոյեմբերի, 2021

«Օսկարակիր» դերասան Ջարեդ Լետոյին հեռացրել են աշխատանքից կինոթատրոնում, երբ նրան բռնացրել են մարիխուանա վաճառելիս։ Այդ մասին դերասանը պատմել է «Էլեն Դեջեներեսի շոուի» ընթացքում։  

«Մանուկ հասակում ես աշխատում էի կինոթատրոնում, եւ ինձ աշխատանքից ազատել են, քանի որ ես մարիխունա էի վաճառում։ Սիրում եմ կինո գնալ»,- խոստովանել է արտիստը։

Լետոն խոստովանել է, որ այդ տարիներին իրեն ձեռնարկատեր էր համարում։ Նա նաեւ նկատել է, որ «մարիխուանան գնում էին փոփքորնի անվան տակ»։  

Լետոյի դեռահասության տարիներին մարիխուանայի վաճառքը հանցավոր էր ԱՄՆ ամբողջ տարածքում։



© NEWS.am STYLE