Հանգուցյալ Գարկալինի մասին արտահայտության համար Լարիսա Գուզեեւային կարող են քրեական պատասխանատվության ենթարկել

20:02   25 նոյեմբերի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւային կարող են քրեական պատախանատվության ենթարկել սուտ հայտարարության պատճառով, որ հանգուցյալ դերասան Վալերի Գարկալինը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին «Կոմոսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

Փաստաբանը պնդում է, որ Գուզեեւային կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 128.1 հոդվածի 2-րդ մասով՝ «զրպարտություն, որը կատարվել է համացանցի օգտագործմամբ»։

Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին հայտնել էր, որ հանգուցյալ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը չէր պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Ավելի ուշ աստղը հերքել էր իր խոսքերը։

«Մոլեգնած քովիդ դիսիդենտների հետ բանավեճի ընթացքում ես պատասխանեցի, որ Գարկալինը չի պատվաստվել։ Պատասխանեցի՝ առանց իմանալու՝ նա իրականում պատվաստվել էր, թե ոչ։ Բայց միայն այն նպատակով, որ կանգենցնեմ հակապատվաստումային խավարամտության ալիքը։ Ես չեմ ձգտում «գաղտնազերծել» Վալերրին, հակառակը, ցանկանում էի նրան պաշտպանել խելագարների ոհմակից, որը նրա անվան շնորհիվ ցանկանում էր ապացուցել իր ճշմարտացիությունը։ Այո՛, մենք գտնվում էինք հարեւան հիվանդասենյակներում։ Սակայն մենք ֆիզիկապես միմյանց հետ շփվելու հնարավորություն չենք ունեցել։ Եվ նույնիսկ միմյանց բարեւներ էինք փոխանցում միայն բուժքրոջ միջոցով»,- հայտնել էր Գուզեեւան։

 



© NEWS.am STYLE