Ինստասամկային մեղադրել են երեխաների շրջանում մարմնավաճառություն քարոզելու մեջ

23:04   25 նոյեմբերի, 2021

Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության կենտրոնը Ինստասամկային մեղադրել է երեխաների եւ երիտասարդների շրջանում մարմնավաճառություն քարոզելու մեջ: Այս մասին հայտնում է «Беспощадный пиарщик» Telegram-ալիքը։

Մեղադրանքն ուղարկվել է Մոսկվայի դատախազություն «Իվան Չայ» ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության կենտրոնից: Բողոքի մեջ ասվում է, որ ծնողական հասարակությունը մտահոգված է Ինստասամկայի եւ ռեփեր Moneyken-ի համերգներով:

Նամակի հեղինակները օրինակ են բերել Վոլգոգրադում եւ Եկատերինբուրգում երաժիշտների ելույթը, երբ Զոտեեւան բեմ է բարձրացրել անչափահաս քաղաքացիներին:

Իրենց ուղերձում «Իվան Չայայի» ներկայացուցիչները մեջբերել են նաեւ Ինստասամկայի երաժշտական կոմպոզիցիաներից մի քանիսը, որոնք պարունակում են անպարկեշտ բառապաշար: Աղջկան կարող է սպառնալ մինչեւ երեք տարվա ազատազրկում։ «Մի կողմից նման մարդիկ պետք է տառապեն, դա նորմալ է։ Մյուս կողմից, ինչի համար դատապարտեն», «Սպասելի էր: Երգերի տեքստերը սարսափելի են, ինչ են դրանք սովորեցնում եւ ինչ օրինակ են ծառայում», - մեկնաբանում են օգտատերերը։



© NEWS.am STYLE