Անաիս Սարդարյանի եւ որդու քնքուշ լուսանկարը

22:38   25 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում մայր ու որդի կերպարանք են ընդունել բերքատու ծառերի այգում։ Անաիսը կրում է սպորտային կոստյում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Իսկ ձեռքերում առկա է խնձորներով լի զամբյուղ։ «Իսկապես հարուստ է նա, ում երեխաները վազում են գրկելու, նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքերդ դատարկ են», - հրապարակումը մակագրել է նա։

Նշենք, որ օրերս առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Մայր ու որդի լայն ժպտում էին։ «Իմ կյանքի Արեւ, իմ Մոնթե»,- մեկնաբանություններում գրել էր Անաիսը, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրանց․ «Ձեր արեւը մեզ էլ է ջերմացնում», «համակրելի Մոնթե»։

Լուսանկարը՝ arphi_gabrielyan_photographer



© NEWS.am STYLE