«Բնական գեղեցկություն»․ Լիլիթ Սարգսյանը՝ սպորտային կերպարում

23:39   25 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, ով հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա»,  «Ախթամար», «Բեկորներ» սերիալներից, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է բաց երանգի հուդի, ջինսե ժակետ, տաբատ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Հրապարակումը Լիլիթը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել․ «Բնական գեղեցկություն»։

«Մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն:

Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Ամուր պահեք այն մարդկանց ովքեր ժամանակ են գտնում Ձեզ համար առանց դա խնդրելու.

Սիրեք ու փայփայեք..ու միշտ հիշեք այս ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ», - օրեր առաջ գրել էր դերասանուհին։

 

Լուսանկարը՝ photographliana



© NEWS.am STYLE