Բլուզներ, որոնք Ձեզ կծառայեն ոչ մեկ սեզոն

14:12   28 նոյեմբերի, 2021

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գույնին։ Ճչացող երանգները եւ բծավոր նախշերը, ցավոք, գտնվում են փոփոխական միտումների «իշխանության» տակ։ Ավելի լավ է ուշադրություն դարձնեք զուսպ ներկապնակին, եւ նույնիսկ որոշ դետալների, որոնք դարերի համար կձեւավորեն տրիկոտաժե զինանոց։

Շղթայով

Շղթայով մոդելները հայտնի են իրենց ֆունկցիոնալությամբ։ Մի քամոտ օր, Դուք կարող եք լիովին կոճկել այն ու չմտածել, որ այն շատ տաք կլինի։ Շղթայի եւ դասական ձեւվածքի շնորհիվ այն հիանալի համադրվում է դքասական տաբատների եւ նույնիսկ կիսաշրջազգեստների հետ։  

Կլոր կտրվածքով

Թվում է, թե այս մոդելը երբեք չի կորցնի իր արդիականությունը։ Ի տարբերություն V-աձեւ տարբերակի, որը մերկացնում է պարանոցը, նման բլուզը հարմարավետ կլինի նույնիսկ ամենացուրտ եղանակին: Համոզվեք, որ կտրվածքը շատ լայն չէ, քանի որ այն անբնական տեսք է ունենում ցուրտ եղանակին։

Ծավալային ու բարձր վզով

Մաքսիմալ «ձմեռային» բլուզն իր հարմարավետության շնորհիվ կսիրվի նորաձեւության սիրահարների կողմից։ Օվերսայզ ազատ ձեւվածքը եւ լայն օձիքը հիանալի զույգ են կազմում՝ պահպանելով տաք եւ ոճային կերպարը։ Եվ մի անհանգստացեք, քանի որ ծավալուն սիլուետը դա շատ հեշտ է համատեղել ճիշտ ընտրված փքաբաճկոնի հետ։

Գործվածքով (հյուսքերով)

Բլուզները հայտնվել են XIX դարի վերջին հյուսիսային երկրներում, իսկ հյուսքով մոդելները մեզ մոտ են եկել Իռլանդիայից։ Նախկինում նման գործվածքը  բնորոշ էր միայն ձկնորսների հագուստին, եւ այժմ մենք այն ասոցացնում ենք ձմեռային հարմարավետության հետ: Այս բլուզները, թեեւ ժամանակի ընթացքում փոփոխվում են, բայց արդեն ավելի քան մեկ դար է հայտնի են:

 

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE