«Կանխատեսումներն այնքան էլ լավը չեն»․ Բուզովան տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից

10:08   26 նոյեմբերի, 2021

Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան արդեն մի քանի օր է՝ ձեռքի վնասվածքի պատճառով գտնվում է հիվանդանոցում։ Աստղը հասցրել է կարոտել երկրպագուներին, սակայն առայժմ չի կարող շփվել նրանց հետ, գրում է StarHit-ը։

«Ձախ ձեռքով գրելը դժվար է, այդ պատճառով նույնիսկ «Հարց/պատասխան» խորագիրը հնարավոր չէ կազակերպել։ Առավոտից մինչ երեկո պրոցեդուրաներ են, կաթիլայիններ։ Կանխատեսումներն այնքն էլ լավը չեն։ Վերականգնումը երկարատեւ կլինի, սակայն կարեւորն այն է, որ մենք համալիր բուժում ենք սկսել»,- ասել է Բուզովան։

Օլգան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք անկեղծորեն անհանգստացել են իր համար։ Նա նաեւ հասցրել է հերքել հեյթերների ենթադրությունները, որոնք աստղին վիրահատություններ էին վերագրել։ Համացանցում լուրեր էին տարածվել, որ Բուզովան հիվանդանոցում է ոչ թե ձեռքի վնասվածքի, այլ կրծքի վիրահատության պատճառով։

 



© NEWS.am STYLE