«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ». Էմմին՝ ամուսնու ու որդիների հետ

10:39   26 նոյեմբերի, 2021

Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու եւ իրենց երկու որդիների հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարում նրանք ջերմ գրկախառնված են։ «Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցիկ ընտանիք»։

Ավելի վաղ երգչուհին ջերմ շնորհավորել էր որդու ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, մեր բարի եւ հոգատար Դանի։ Թող քեզ միշտ շրջապատեն բարի մարդիկ: Չվախենաս չարից ու դժվարություններից: Աստված է պահում բարիներին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE