Մարինկա Խաչատրյանը՝ սպորտային կերպարում

20:42   26 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում, մուգ գույնի կոստյում։ Նա սպորտային կոշիկ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերնազգեստ էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Մարինկան արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Դերասանուհին պատկերված էր՝ ծաղկեփունջը ձեռքին։ Մեկնաբանություններում Մարինկան լավ օր էր մաղթել հետեւորդներին։ «Նուրբ աղջիկ»,- դերասանուհուն հաճոյախոսություններ էին գրել հետեւորդները։



© NEWS.am STYLE