Երգչուհի Ջեսի Ջեյը կորցրել է երեխային

12:09   26 նոյեմբերի, 2021

Երգչուհի Ջեսի Ջեյնն ինստագրամյան էջում հայտնել է, որ վիժում է ունեցել։

«Երեկ առավոտյան ծիծաղում էի ընկերուհուս հետ ու ասում նրան․ «Ինչպե՞ս եմ պատրաստվում վաղը երեկոյան Լոս Անջելեսում համերգ անցկացնել՝ առանց լսարանից ասելու, որ հղի եմ»։ Արդեն կեսօրին մոտ ես սարսափեով մտածում էի այն մասին, որ կարողանամ հաղթահարել համերգն ու չկոտրվեմ․․․ Երրորդ ուլտրաձայնային հետազոտությունն անելուց հետո ինձ ասացին, որ երեխայի սիրտն այլեւ չի զարկում։ Այս առավոտ ես զգում եմ, որ չեմ կարողանում վերահսկել հույզերս։ Կարող եմ զղջալ, որ հրապարակում եմ սա»,- գրել է երգչուհին։

Джесси Джей

33-ամյա արտիստի խոսքով՝ ինքը միշտ ցանկացել է մայր դառնալ։ «Ես դեռ շոկի մեջ եմ, տխրությունս անչափելի է։ Բայց ես ուժեղ եմ, ամեն ինչ լավ կլինի»,- գրել է նա՝ աջակցություն հայտնելով կանանց, որոնց հղիությունը եւս ընդհատվել է։

Ջեսի Ջեյը որոշել է չչեղարկել համերգը Լոս Անջելեսում այն օրը, երբ իմացել է, որ պտղի սիրտն այլեւս չի զարկում։ «Ես գիտեի, որ երաժշտությունը կօգնի ինձ։ Ես ցանկանում էի ազնիվ լինել եւ չթաքցնել այն, ինչ զգում եմ։ Ես արժանի եմ դրան»,- նշել է նա։



© NEWS.am STYLE