«Գեղեցկությունը չունի գաղտնիքներ․ ամեն բան շատ հեշտ է»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

16:43   26 նոյեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն հագուստը համադրել է ոսկեգույն երկարաճիտների հետ։ «Գեղեցկությունը չունի գաղտնիքներ․ ամեն բան շատ հեշտ է: Անկեղծ ժպիտ, ներքին հաշտություն ինքդ քեզ հետ, խնամք սեփական մարմնի , դեմքի, անձի եւ ամենակարեւորը հոգու հանդեպ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Մյուս լուսանկարում պատկերված էին Լուսինեի ամուսինն ու դուստրը։ «Միգուցե թվամ ոչ ժամանակակից կին, բայց ես այն համոզմունքին եմ, որ ընտանիքն այս կյանքում առաջնային է: Հոգատար կին, հուսալի ամուսին սիրված եւ ճիշտ դաստիարակված երեխաներ. սա է իմ երջանկության գաղտնիքը»,- գրել էր գեղեցկուհի մայրիկը։

 



© NEWS.am STYLE