«Հիանալի զույգ». Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

15:45   26 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը երեկոյան կերպարում է․ Ալինա Մարտիրոսյանը սեւ զգեստ է ընտրել ու արտահայտիչ դիմահարդարում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրանց․ «Հիանալի զույգ»:  

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Ալինա Մարտիրոսյանն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դերասանուհուն դրական խոքեր գրել․ «Շատ գեղեցիկ եք»:



© NEWS.am STYLE