Գանգուրներ եւ վառ դիմահարդարում. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

21:41   26 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ բլուզ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է գանգուր մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել Աստղիկին․ «Շքեղ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, թեւնոց։ Մեկնաբանություններում Աստղիկը հաճելի երեկո էր մաղթել հետեւորդներին, որոնք նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE