«Շքեղ». Ժաննա Բուտուլյանի համարձակ լուսանկարը

22:48   26 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում համարձակ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Ժաննան արձակել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ Հետեւորդները շտապել են դերասանուհուն դրական խոսքեր գրել․ «Իսկական գեղեցկուհի, շքեղ, փայլուն, յուրահատուկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ժաննան սեւ հագուստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։



© NEWS.am STYLE