«Artik & Asti»-ի դուետը գտել է Աննա Դզյուբային փոխարինողին

15:27   26 նոյեմբերի, 2021

«Artik & Asti» դուտի պրոդյուսեր եւ անդամ Արտյոմ Ումրիխինը YouTube-յան Popcake ալիքին տված հարցազրույցում պատմել է, որ շուտով կներակայացնի նոր երգչուհուն, որը կփոխարինի Asti-ն (Աննա Դզյուբա)։

«Մենք արդեն ամանորյա համերգներ ունենք, կորպորատիվների պատվերներ։ Կաշխատենք։ Նոր երգ ենք պատրաստում թողարկման, կներկայացնենք նոր մենակատարին։ Արդեն գտել ենք, պարզապես որոշ հարցեր ավարտին կհասցնենք եւ կհայտարարենք»,- ասել է Ումրիխինը։

Նա հավելել է, որ նոր մենակատարի ընտրությունը կատարվել է ատանց քասթինգների իրականացման, թեեւ առանց դրա էլ Asti-ի հեռանալուց հետո երգչին վիդեո եւ աուդիոնյութերով ուղեկցվող մոտ 3 հազար հայտ է ուղարկվել։ Արտյոմի կողմից ընտրված աղջիկն այդ հավակնորդներից մեկն է եղել․ «Ինձ դուր եկավ, մենք շփվեցինք, եւ ամեն ինչ ստացվեց»։



© NEWS.am STYLE