Բաստրիկինի հայտարարության հետ կապված սկանդալի ֆոնին Մորգենշտերնը չեղարկել է համերգը Ռուսաստանում

16:11   26 նոյեմբերի, 2021

Մոսկովյան «Gipsy» ակումբը մինչեւ մյուս տարի հետաձգել է ռեփեր Մորգենշտերնի համերգը, որը նախատեսված էր նոյեմբերի 26-ին։

«Ընկերներ, ցավոք, Մորգենշտերնը չի կարող ելույթ ունենալ «Gipsy»-ում։ Համերգը հետաձգվում է մինչեւ 2022թ․։ Մենք արել ենք ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում է։ Մի զայրացեք, չէ՞ որ դուք հասկանում եք, որ դա տեղի է ունեցել մեզանից չկախված պատճաներով»,- ասված է հաստատության կայքում։

Սա տեղի է ունեցել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հայտարարության ֆոնին, որը նշել էր, որ Մորգենշտերնը «ըստ էության, սոցիալական ցանցերում թմրանյութեր է վաճառում»։

Ռեփերի փաստաբան Սերգեյ Ժորինը Lenta.ru-ի հետ զրույցում հրաժարվել է երգչի համերգների չեղարկումը կապել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարության հետ։ Իրավապաշտպանի խոսքով՝ այդ իրադարձությունները կարող են կապված չլինեն, սակայն նա ուշադրություն է հրավիրել երաժիշտի վրա ճնշման նկատմամբ։



© NEWS.am STYLE