Հրապարակվել է Դեւիդ Թենանտի մասնակցությամբ «Աշխարհի շուրջը 80 օրում» մինի սերիալի թրեյլերը (վիդեո)

17:03   26 նոյեմբերի, 2021

Համացանցում հրապարակվել է «Աշխարհի շուրջը 80 օրում» մինի սերիալի նոր թրեյլերը, որը նկարահանվել է Ժյուլ Վեռնի համանուն վեպի հիման վրա։ Շոուի պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 2-ին «PBS» հեռուստաալիքով։

Սերիալում նկարահանվել են Դեւիդ Թենանտը («Բժիշկ Ով», «Ջեսիկա Ջոնս»), Իբրահիմ Կոման («Քանի դեռ կարող եմ գնալ», «Արտակարգ դրություն») եւ Լեոնի Բենեշը («Թագը»)։

Վեպի հերթական էկրանավորման մեջ համակրելի հարուստ Ֆիլեաս Ֆոգը գռազ է խաղում անգլիացի ջենտլմենների ակումբի անդամների հետ՝ նշելով, որ կարող է աշխարհը շրջել ութսուն օրվա ընթացքում։

Նախագծի շոուրաններներն են Սայմոն Քրոֆորդ Քոլինսը, Լայոնել Ուզանը, Պասկալ Բրենթոնը եւ Վինի Սերայթը։



© NEWS.am STYLE