«Փայլում ես քո գեղեցկությամբ». Իննա Խոջամիրյանի երեկոյան կերպարը Դուբայից

17:39   26 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իննան մուգ գույնի, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Իննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարներն արվել են Դուբայում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել Իննային․ «Շքեղ», «փայլում ես քո գեղեցկությամբ»։

View this post on Instagram

A post shared by @inna_khojamiryan

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Իննան եթերային զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ ««Լուսաբաց․․․» արվեստը սկսվում է այնտեղ, ուր հանդիպում են հարազատ հոգիներ։ Իսկ մենք հանդիպեցինք լուսաբացին։ Իմ հույզերը, անկեղծությունը․․․ ես ամբողջությամբ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE