Շվեդիայում տղամարդն IKEA է վերադարձել կահույք, որը ձեռք է բերել 1965-ին

19:11   26 նոյեմբերի, 2021

Շվեդական Էլմխուլտ քաղաքում «IKEA կահույքի գնում» ակցիայի շրջանակներում Բենգթ անունով տղամարդը վերադարձրել է կահույքը, որը թողարկվել է գրեթե 60 տարի առաջ։ Նա այն ոչ միայն պահպանել է իդեալական վիճակում, այլեւ ներկայացրել է 1965թ․-ին գնում կատարելու մասին կտրոնը։

«1965թ․-ի հոկետմբերին ես ու ապագա կինս IKEA ենք գնացել՝ գրապարահան գտնելու համար, որը մեզ երկար տարիներ ծառայել է։ Այն մեր երեք բնակարանների անբաժան մասն է եղել եւ օգտագործվել է ոչ միայն գրքերի, այլեւ սպասքի, ֆոտոալբոմների եւ նույնիսկ հեռուստացույցի համար»,- ասում է Բենգթը։

Источник: IKEA

«IKEA կահույքի գնում» ակցիան IKEA Family ակումբի անդամներին, այդ թվում կորպորոտիվ հաճախորդներին, թույլ է տալիս վերադարձնել հին կահույքն ու վերադարձնել դրա արժեքի մոտ 60 տոկոսը։

Ակցիան կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 2-ը։ Կահույքը խանութներ հնարավոր է տանել մինչեւ դեկտեմբերի 9-ը։

Ըստ Buro24/7-ի, Retail.ru-ի նյութերի



© NEWS.am STYLE