Ֆիլիպ Կիրկորովն ու Օլգա Բուզովան նկարահանվել են «Ёлки 8» ֆիլմում

20:12   26 նոյեմբերի, 2021

Օլգա Բուզովան եւ Ֆիլիպ Կիրկորովը Սերգեյ Սվետլակովի եւ Իվան Ուրգանտի հետ կնկարահանվեն «Ёлки 8» ֆիլմում։ Ռուսական գլխավոր ամենորյա ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 16-ին։

Օլգա Բուզովայի խոսքով՝ ինքը մեկ վայրկյանից ավել չի մտածել «Ёлки» նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին։ Նա ֆիլմում հենց իր դերն է կատարում՝ մեկնում է Տյումեն համերգի, որը նվիրված է նոր ակվապարկի բացմանը։

Ֆիլիպ Կիրկորովի դերն առավել արտասովոր է․ նովելներից մեկում նա խաղում է անվտանգության մասնավոր կազմակերպության աշխատակցի դերը, որը զարմանալիորեն նման է Ֆիլիպ Կիրկորովին։

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դարյա Մորոզը, Անյա Չիպովսկայան, Նիկիտա Եֆրեմովը, Ալեքսանդր Ռոբակը եւ այլք։

Ռեժիսորներն են Անտոն Բոգդանովը, Վասիլի Զորկինը, Ալեքսանդր Լուպաշկոն, Վարյա Մանցենովան եւ Յակոբ Յուրովիսկին։

 



© NEWS.am STYLE