Netflix-ի նախագծերի ամենադիտվածների ցուցակում «Դժոխքի կանչն» առաջ է անցել «Կաղամարի խաղը» սերիալից

22:11   26 նոյեմբերի, 2021

Հարավկորեական «Դժոխքի կանչը» (Hellbound) մինի-սերիալը, որը մեկնարկել է Netflix-ում նոյեմբերի 19-ին, դարձել է սթրիմինգային ծառայության ամենհայտնի նախագիծը: Այն առաջին հորիզոնականից հեռացրել է «Կաղամարի խաղը» սերիալը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Պրեմիերայից 24 ժամ անց ռեժիսոր Յոն Սան Հոյի «Դժոխքի կանչը» գլխավորել է ավելի քան 80 երկրների թոփը: Ըստ սյուժեի, հրեշները որսում են մեղսավորներին, որոնք գիտեն իրենց մահվան օրը եւ ժամը, եւ նրանց ուղարկում են դժոխք։

Սերիայում 50 րոպեանոց վեց դրվագներ են։ Սա առաջին կորեական դրաման է, որը ներկայացվել է Տորոնտոյի կինոփառատոնում։



© NEWS.am STYLE