Հուզիչ․ Դուեյն Ջոնսոնը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վետերանին նվիրել է իր մեքենան (վիդեո)

23:11   26 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան եւ ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն իր ավտոմեքենան նվիրել է ռազմածովային ուժերի վետերանին։ Այս մասին հայտնում է Ջոնսոնի Instagram-յան էջը։

Հայտնի դերասանն անակնկալ է պատրաստել Օսկար Ռոդրիգեսի համար, որը եկել է մեծ էկրանին դիտելու իր նոր կատակերգական՝ «Կարմիր ծանուցում» մարտաֆիլմը: Ցուցադրության ժամանակ դերասանը Ռոդրիգեսին հրավիրել է բեմում։ Ջոնսոնը պատմել է, որ Օսկարն աջակցություն է ցուցաբերում եւ սննդով ապահովում այն կանանց սննդով, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել: Օսկար Ռոդրիգեսը ռազմածովային նավատորմի վետերան է եւ «ինչն է ամենակարեւորը՝ բարի մարդ է»:

Դերասանը Ռոդրիգեսին մոտեցրել է ավտոմեքենային եւ խնդրել կարդալ այն գրությունը, որը դրված էր առջեւի նստատեղին։ «Շնորհակալություն ծառայության համար, եղբայր։ Վայելիր քո նոր պիկապը»։ Երկտողը կարդալուց հետո երկրպագուն նստել է ասֆալտին ու սկսել լաց լինել։ Այնուհետեւ նա գրկել է Ջոնսոնին եւ նստել մեքենայի ղեկին՝ շարունակելով շնորհակալություն հայտնել դերասանին նվերի համար:



© NEWS.am STYLE