«Սաստիկ ցուրտ եւ արեւ». Գուրգեն Դաբաղյանի ու կնոջ լուսանկարը Մոսկվայից

19:39   26 նոյեմբերի, 2021

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Մոսկվայում։ Զույգը, որը մեծացնում է դստերը, կադրում ջերմ գրկախառնված է։ «Սաստիկ ցուրտ եւ արեւ․ հրաշալի օր»,- հրապարակումը մակագրել է Իննան։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն զույգը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչը պատկերված էր դստեր հետ։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2020թ․-ի հուլիսին, Գուրգենն ու նրա կինը՝ Իննան, փոքրիկին տվել են Շուշաննա անունը։ Կադրում երգիչը գրկել էր փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Մոտ մի ամիս առաջ տեսահոլովակի նկարահանման օրը տանից դուրս գալուց վերջին պահին ձգվեց դեպի ինձ, որ գրկեմ եւ ունեցա հաջող տեսահոլովակ։ Իննա Դաբաղյանն էլ հասցրեց անմահացնել»։



© NEWS.am STYLE