Հոսպիտալացվել է Ալեքսանդր Գրադսկին

18:38   26 նոյեմբերի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժիշտ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին հիվանդանոցում է հայտնվել, հայտնում է «Իզվեստիա»-ն։

Նա հոսպիտալացվել է կաթվածի կասկածով։ Նրա ինքնազգացողությունը վատացել է տանը, ինչից հետո նա դիմել է բժիշկների օգնությանը։

Օրեր առաջ «Մոսկովսի կոմսոմոլեց»-ը հայտնել է, որ Գրադսկին ճնշման հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով երեք անգամ բժիշկ է կանչել։ Նրանք արտիստի բնակարան են գնացել, ընդ որում մեկ օրում՝ երկու անգամ ընդամենը մի քանի ժամվա ընդմիջումով։ Գրադկսին նշել է, որ գլխապտույտ տունի, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալ, երբ բժիշկները ճշման անփոփոխ նվազում են հայտնաբերել։ Կոմպոզիտորն այդ պատճառով բուժում էր անցնում տանը։



© NEWS.am STYLE