Ին եւ Յան․ 5 ամենավառ աստղային զույգեր, որոնք ունեն տարբեր գույնի մաշկ

22:19   28 նոյեմբերի, 2021

Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին։ Այս ընթացքում նրանք դարձել են չորս երեխաների ծնողներ, ովքեր ժառանգել են մոր եւ հոր միայն լավագույն հատկանիշները։ Երեխաների էկզոտիկ գեղեցկությունը հիացնում է ամբողջ աշխարհի երկրպագուներին։ Երկրպագուները գուշակել են, թե արդյոք աստղերը կորոշվեն եւս մեկ երեխա ունենալ, սակայն ամուսիններն ուրախ նորությունների փոխարեն աշխարհին ցնցել են ամուսնալուծության մասին նորությամբ:

Վենսան Քասել եւ Թինա Կունակի

Մոդելի եւ դերասանի միջեւ տարիքային տարբերությունը շատ մեծ էր երկրպագուների համար: Սակայն 2018-ին սիրահարները միանգամից չեղոքացրին իրենց զգացմունքների անկեղծության բոլոր կասկածները՝ առանց ավելորդ աղմուկի Ֆրանսիայում հարսանիք անելով։ Իսկ ամուսնությունից ութ ամիս անց ամուսինները դուստր ունեցան։ Նրան տվել են Ամազոն անունը։

Ռոբերտ Դե Նիրո եւ Գրեյս Հայթաուեր

1997 թվականին Ռոբերտ Դե Նիրոն ամուսնացել է բորտուղեկցորդուհի Գրեյս Հայթաուերի հետ։ Նրանք ունեն որդի եւ դուստր։ Ամուսինները երջանիկ են միասին։

Զոի Սալդանա եւ Մարկո Պերեգո

Դերասանուհին եւ նկարիչը որոշել են ամուսնանալ 2013-ին հարաբերություններից մեկ ամիս անց: Այդ ժամանակից ի վեր նրանք շատ երջանիկ են միասին եւ մեծացնում են երկվորյակ երեխաներին:

Հայդի Քլում եւ Սիլ

Ամուսիններն անցկացրել են երջանիկ ինը տարի՝ 2005-ից մինչեւ 2014 թվականը, եւ բաժանվել են որպես ընկերներ: Լավ հարաբերություններ պահպանել նրանք ձգտել են առաջին հերթին հանուն չորս երեխաների։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE