Իրինա Դուբցովան կրծքի փոքրացման վիրահատություն է արել

22:13   27 նոյեմբերի, 2021

Իրինա Դուբցովան կրծքագեղձի փոքրացման վիրահատություն է արել. նա հեռացրել է իմպլանտները, որոնք տեղադրվել են հղիությունից հետո: Երգչուհու խոսքով՝ ինքը ցանկացել է վերադարձնել բնականությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես իմպլանտներին բոլորովին դեմ չեմ, պարզապես ցանկացա վերականգնել բնականությունը։ Ես երբեք չեմ թաքցրել, որ ծննդաբերությունից հետո մամոպլաստիկա եմ արել», - Instagram-ում գրել է երգչուհին։

Իրինան խոստովանել է, որ այդ ժամանակից ի վեր անցել է 12 տարի, անհրաժեշտ է եղել ուղղում, որպեսզի առողջական խնդիրներ չառաջանան։ Սակայն աստղը որոշել է ազատվել իմպլանտներից։

«Կուրծքս մեծ էր եւ չէր համապատասխանում իմ սլացիկ կազմվածքին։ Տեսաղական առումով այն ինձ խոշորացնում էր», - եզրափակել է Իրինան։

Արտիստուհին հայտարարել է, որ իրեն հաջողվել է նիհարել, նա սկսել է սահմանափակել իրեն սննդի մեջ եւ ավելի շատ ժամանակ հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:



© NEWS.am STYLE