«Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»․ Արմինկա

17:47   27 նոյեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին կրում է բաց երանգի վերնաշապիկ, մուգ գույնի տաբատ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ «Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին օվկիանոսի ափին։ Որդին ջերմ համբուրում էր Արմինկային։ «Խաղաղություն թող լինի երկրիս»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE