«Ցուրտ ու մռայլ եղանակին վառ գույները կարծես նպաստում են լավ տրամադրությանը...»․ Լուսինե Թովմասյան

18:42   27 նոյեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում է բաց երանգի ջինսե տաբատ, ոճային ու նորաձեւ կարդիգան։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ «Ցուրտ ու մռայլ եղանակին վառ գույները կարծես նպաստում են լավ տրամադրությանը... Իսկ դուք այս եղանակին նախընտրում եք վառ թե՞ մուգ գույները», - մեկնաբանություններում գրել է Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուսինեն հագուստը համադրել էր ոսկեգույն երկարաճիտների հետ։ «Գեղեցկությունը չունի գաղտնիքներ․ ամեն բան շատ հեշտ է: Անկեղծ ժպիտ, ներքին հաշտություն ինքդ քեզ հետ, խնամք սեփական մարմնի , դեմքի, անձի եւ ամենակարեւորը հոգու հանդեպ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE