Օլգա Բուզովան դուրս է գրվել հիվանդանոցից՝ դեմ գնալով բժիշկների ցուցումներին

13:41   27 նոյեմբերի, 2021

Օլգա Բուզովան դուրս է գրվել հիվանդանոցից՝ չնայած բժիշկների ցուցումներին. իր Instagram-ում նա բաժանորդների հետ կիսվել է պատճառով, որ նրան դրդել է նման որոշում կայացնել: Այս մասին հայտնում է 5 tv-ru-ն։

«Ես վաղը մեկնում եմ Մինսկ, եւ պետք է իմ թիմի կողքին լինեմ ուղիղ եթերում։ Ժամանելուն պես կշարունակեմ բուժումը եւ վերականգնումը», - խոստացել է աստղը։

Բուզովան, որպես ժյուրիի անդամ մասնակցում է հայտնի վոկալային շոուի բելառուսական տարբերակին եւ նույնիսկ հասցրել է ռեկորդ սահմանել:

«Շոուի պատմության մեջ առաջին անգամ ես՝ որպես մարզիչ, իմ բոլոր չորս մասնակիցներին ուղեկցեցի երկրորդ եթեր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ աստղիկներին՝ զարգանալու  ու զարմացնելու ցանկության համար», - Օլյան շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներին։

Հիվանդանոցում Օլգա Բուզովան վերջերս է հայտնվել: Նրա խոսքով՝ գլուխ է բարձրացրել հին վնասվածքը, որը նա ստացել է «Ледниковый период» նախագծում։ Վերականգնումը երկար կլինի։ Նա հաճախ ստիպված կլինեն այցելել հիվանդանոց:



© NEWS.am STYLE